.jpg)
08/11/2020 09:39
Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում. հարվածներ են հասցվել բնակելի թաղամասերի
Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում, հայտնում են Արցախի արտակարգ իրավիակների պետական ծառայությունից:
Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։