Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը. կա տուժած
08/11/2020 19:05

Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը. կա տուժած

Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 
 
«Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։
 
ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
 
Մարտակերտում օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։
 
Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
 
Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է», - նշում են ԱԻՊԾ-ից:
Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը. կա տուժած