.jpg)
09/11/2020 20:29
Ռուսական ուղղաթիռի կործանման հետևանքով կա երկու զոհ և մեկ տուժած (Տեսանյութ)
Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել: Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած․ վերջինս տեղափոխվել է ՊՆ N զորամաս:
ԱԻՆ-ից հայտնում են, որ պարզվել է՝ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։