.jpg)
09/11/2020 15:30
Պեսկով. Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական և դիվանագիտական լուծման համար
Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսական կողմը նախկինի պես ջանք չի խնայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու համար», - ասել 1 Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այս հակամարտությունը կարող է ռազմական լուծում ունենալ: