Ալիևը Պուտինին հավաստիացրել է, որ ռուս օդաչուների մահվան համար մեղավորները կպատժվեն
10/11/2020 20:11

Ալիևը Պուտինին հավաստիացրել է, որ ռուս օդաչուների մահվան համար մեղավորները կպատժվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանցի իր պաշտոնակից Իլհամ Ալիևից հավաստիացումներ է ստացել, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս օդաչուների մահվան դեպքի վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու:
 
«Երեկ զոհվել են մեր ընկերները՝ օդաչուները, որոնք ծառայում էին Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում: Նրանք անձնակազմի հրամանատար Իշուկ Յուրի Վիկտորովիչն է և լեյտենանտ Ֆեդին Ռոման Վասիլևիչը: Վիրավորվել է նաև մեկ օդաչու: Մաղթում ենք նրան շուտափույթ ապաքինում: Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մանրակրկիտ հետաքննություն կանցկացվի, հանցագործները կպատժվեն», - ասել է Պուտինը ՊՆ ղեկավարության և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
 
Նախագահը նաև դիմել է պաշտպանության նախարարին՝ զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հանձնարարականով: Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը: