10/11/2020 10:52
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը չի ուժեղացնի անվտանգությունը. Տողանյան
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը չի ուժեղացնի դիվանագիտական առաքելության անվտանգությունը, РИА Новости-ին հայտնել է ՌԴ-ոիմ ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Մենք չենք ուժեղացնի անվտանգությունը: Մենք չենք վախենում մեր ժողովրդից», - ասել է Տողանյանը:
Նա հայտնել է նաև, որ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, վերջին իրադարձությունների ֆոնին, կրճատել է իր այցը Մոսկվա: