.jpg)
10/11/2020 04:43
Իրավիճակը ռազմաճակատում կայուն չէ և կարևոր է այնպես անենք, որ վնաս չտանք. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը ռազմաճակատում կայուն չէ և կարևոր է այնպես անենք, որ վնաս չտանք, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ոչ մի պատասխանատու չի փախչի պատասխանատվությունից, այդ թվում՝ ես: Ես ՀՀ բոլոր քաղքացիներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին: Գիտեմ, որ ասածս կիսատ է, որովհետև մանրամասներ կան, որոնք այսօր չեմ կարող ասել: Մի շաբաթ հետո բոլոր մանրամասներով կասեմ», - նշեց Փաշինյանն՝ ավելացնելով, որ կառավարությունն ամեն ինչ արել է՝ այսպիսի արդյունքի չհանգելու համար: