«Չենք տալու». Բողոքի ակցիայի մասնակիցները կոտրեցին կառավարության շենքի ապակիները
10/11/2020 02:46

«Չենք տալու». Բողոքի ակցիայի մասնակիցները կոտրեցին կառավարության շենքի ապակիները

Կառավարության դիմաց հավաքել են պատերազմի դադարեցման պայմանների հետ անհամաձայն քաղաքացիները։ Քիչ առաջ ցուցարարները կոտրեցին շենքի ապակիներն ու ներս մտան: 
 
Նրանք պահանջում են ստորագրված փաստաթղթի չեղարկում։ 
 
«Չենք տալու», «Նիկոլ դավաճան», այս վանկարկումներով ակտիվիստները շարունակում են ակցիան։

Կառավարության շենքը հսկում են մի խումբ ոստիկաններ։
 
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։
 
«Հայտարարության տեքստն անասելի ցավոտ է», - հայտարարել էր Փաշինյանը:
«Չենք տալու». Բողոքի ակցիայի մասնակիցները կոտրեցին կառավարության շենքի ապակիները