Ղարաբաղում խաղաղապահ գործողությունները կլինեն ռուսական, Թուրքիայի հետ հնարավոր են միայն դրա համաձայնեցման տարրերը. Կոսաչով
10/11/2020 12:30

Ղարաբաղում խաղաղապահ գործողությունները կլինեն ռուսական, Թուրքիայի հետ հնարավոր են միայն դրա համաձայնեցման տարրերը. Կոսաչով

Խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կլինի ռուսական, կողմերը կարող են համաձայնեցնել Թուրքիայի հետ միայն  դրա իրականացման տարրերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, գրում է «Интерфакс»-ը:
 
«Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ մենք Թուրքիային ուղղված որոշակի հաղորդագրություններ տեսանք, որ դա համատեղ գործողություն է լինելու: Բայց եկեք ուշադիր կարդանք եռակողմ հայտարարությունը (ՌԴ, Հայաստան և Ադրբեջան), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացրած տեքստը: Խոսքը վերաբերում է մասնավորապես ռուսական խաղաղապահ զորախմբին: Այո, հավանաբար, կողմերի գործողությունները համակարգելու որոշ տարրեր հնարավոր են, քանի որ անհրաժեշտ չէ անտեսել Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում», - ասել է Կոսաչովը «Россия24» հեռուստաալիքի եթերում:
 
«Բայց նորից կրկնեմ՝ գործողությունը ռուսական է, գործողությունը՝ խաղաղապահ է, գործողությունն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ», - ընդգծել է նա:
Ղարաբաղում խաղաղապահ գործողությունները կլինեն ռուսական, Թուրքիայի հետ հնարավոր են միայն դրա համաձայնեցման տարրերը. Կոսաչով