Ռուսական խաղաղապահներով 15 ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ
10/11/2020 16:59

Ռուսական խաղաղապահներով 15 ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահներ տեղափոխող Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռն Ուլյանովսկից մեկնել է Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
 
Սա 15-րդ ինքնաթիռն է, որն այսօր մեկնել է Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ խաղաղապահ գործողություններին Ռուսաստանի ռազմական անձնակազմի մասնակցության համար:

Ինչպես նշված է գերատեսչության հաղորագրության մեջ, օդանավում գտնվում է խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, նյութական միջոցներ և զրահափոխադրիչ: