11/11/2020 16:29
«Ակցիային չեմ մասնակցում». երթի մասնակիցների հետ քայլող հոգևորականը եկել է բախման ժամանակ կողմերի միջև կանգնելու
Կառավարությունից Ազգային ժողով գնացողների շրջանում քայլում են նաև հոգևորականներ: Նրանցից մեկն ասաց.
«Ակցիային չեմ մասնակցում: Երբ տեսնում ես բախում է լինում, մեկը պետք է կանգնի ոստիկանների ու քաղաքացիների մեջտեղում, ով երկու կողմից էլ հարգված է»:
Հարցին՝ եկել են խաղաղեցնելո՞ւ, պատասխանեց.
«Եթե պետք է անխաղաղ վիճակ կլինի, մեր ներկայությունը երանի տա այդ խաղաղությունը»: