11/11/2020 10:39
Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ. Վարչապետ
Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, հավանականությունը մեծ էր, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր միչև 6-րդ պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:
«Նաև տեղի կունենար ամբողջական կոլափս: Հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել այդ որոշումը: Պատահական չթվա, որ այս օրերին առաջին գծում զինվորները վիդեոուղերձներ են հղում, որտեղ իրենք պաշտպանում են կայացված որոշումը, դա նրանից է, որ նրանք տեղում տեսել են և հասկանցել են իրավիճակը, որքան էլ այն դառն է», - նշեց Փաշինյանը: