11/11/2020 12:29
Օդանավակայանից Երևան ճանապարհին ոստիկանությունը ստուգում է բոլոր մեքենաները. Երևանում հանրահավաք է սպասվում. Լուսանկարներ
Այսօր՝ 13:00-ին, քաղաքական 17 ուժ Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ընդդեմ Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որոշման:
Aysor.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Զվարթնոց օդանավակայանից Երևան տանող ճանապարհին ոստիկանությունը խիստ ստուգումներ է իրականացնում, առանց բացառությամբ ստուգվում են բոլոր մեքենաները, բեռնախցիկները:
Ոստիկանները Aysor.am-ին ասացին, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ: