11/11/2020 18:51
Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովին, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր բալիկներին. Արայիկ Հարությունյան
Հոկտեմբերի 3-ին կոչ եմ արել և ասել եմ՝ օրհասական վիճակում ենք, մարդկային ռեսուրս է պետք, մնացածը տեսել եք՝ հեկտեմբերի 18 և այլն։ Ամեն անգամ զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով, որ ժողովուրդը չփնտրի դավաճանների, հող ծախողների, ինքը կասի, թե ովքեր են դրանք։
«Մի քանի օր առաջ ռուսական մի ռազմական վերլուծաբան նշել է, ուզում եք հաղթել՝ պետք է մոբիլիզացնել մինչև 80-100 հազար մարդ, եթե չէ՝ կրվելու եք։ Չեմ ուզում թվեր ասել, թե ինչքան մարդ է միացել, զորքին թողել ենք մենակ, 18 տարեկաններին թողել ենք մենակ», - ասաց Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց՝ իր ձեռքի տակ զեկուցագիր կա, որ երկու ստորաբաժանում պետք է ՀՀ-ից ժամաներ Արցախ.
«Զեկուցում են, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանման պլանավորած կարևոր օպերացիային մասնակցելուց։ Չհասած դիրքեր՝ հրաժարվել են։ Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովին, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր բալիկներին», - ասաց Արայիկ Հարությունյանը։