Քանի որ վարչապետը փախած է, մենք հիմա երթով շարժվում ենք դեպի կառավարություն. Իշխան Սաղաթելյան
11/11/2020 15:21

Քանի որ վարչապետը փախած է, մենք հիմա երթով շարժվում ենք դեպի կառավարություն. Իշխան Սաղաթելյան

Այս պատերազմում պարտվել և հանձնվել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք չենք պարտվում, մենք պայքարում ենք, վերակազմակերպվում ենք մեր կորցրածը հետ բերելու համար։ Ունենք երկու խնդիր. քանի որ վարչապետը փախած է, հայտնի չի, թե որ երկրի դեսպանատան պադվալում կամ բունկերում է գտնվում, կառավարությունը մատնված է անգործության, մենք հիմա երթով շարժվում ենք դեպի կառավարություն», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց՝ Ազգային ժողովը ժամերի ընթացքում պարտավոր է գումարել արտահերթ նիստ և հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

«Էս պայքարը չի կանգնելու, ինչքան ուզում ես ձերբակալի, էս բոլորը կգան ձեր տուն, եթե չհասկանաս և չհեռանաս։ Նիկո՛լ, դու էս ժողովրդի արժանապատվությունը և ինքնասիրությունն ես ծախել, դու պետք ա դա հասկանաս, դու էս ժողովրդի չարիքն ես։ Առանց արյուն, առանց ցնցումների, գլուխդ կախ հեռացիր», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Քանի որ վարչապետը փախած է, մենք հիմա երթով շարժվում ենք դեպի կառավարություն. Իշխան Սաղաթելյան