11/11/2020 19:39
Արցախի նախագահն արցախցիներին կոչ արեց խուճապի չմատնվել, չտեղափոխել ունեցվածքը, երաշխավորեց՝ ճանապարհներն անվտանգ են
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ անելու են ամեն ինչ, որպեսզի արցախցիները սոցիալական խնդիրներ չունենան։
«Մենք այսօր պատրաստ ենք Երևանում, հետո հնարավորության դեպքում՝ Արցախում, ապահովել նվազագույն կենցաղային պայմաններ։ Չունենք վերջնական որոշում, քաղաքական քարտեզ, թե ինչ են անելու։ Բայց ուզում եմ երաշխավորել և վստահեցնել՝ ճանապարհները լինելու են անվտանգ, խուճապի մի մատնվեք, մի տեղափոխեք ձեր ունեցվածքը Արցախից Հայաստան։ Հետ բերելու ենք, ոչ թե ստիպողաբար, այլ՝ կամավոր, դուք եք բերելու։ Ոչ մի տեղ մեզ չեն սպասում», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը։