11/11/2020 10:44
ՀՀ վարչապետը ժողովրդի թիկունքում ստորագրել է կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր. Սաղաթելյան
ՀՀ վարչապետը ժողովրդի թիկունքում ստորագրել է կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր: 35 օր շարունակ հասարակությանը ստել են, կեղծ տեղեկություններ են տվել, պարբերաբար շրջաններ հանձնելով՝ հայտարարել են, որ հաղթում ենք, «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է ելքեր գտնենք: Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, դավաճանական գործունեության հետևանքով երկիրը հանգել է պատերազմի՝ դիվանագիտական և թիկունքի խնդիրներով: Իսկ պատերազմը «դըմփ-դըմփ-հու» չի», - ասել է բանախոսը՝ շեշտելով, որ թիկունքի և մնացած խնդիրների մասին ՀՅԴ-ն անընդհատ մատնացույց է արել վարչապետին, սակայն՝ ապարդյուն: