Արայիկ Հարությունյանն ու ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարը մտքեր են փոխանակել խաղաղապահ առաքելության իրականացման մասին
13/11/2020 17:06

Արայիկ Հարությունյանն ու ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարը մտքեր են փոխանակել խաղաղապահ առաքելության իրականացման մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
 
«Այսօր ընդունել եմ հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
 
Հանդիպման ժամանակ մտքեր ենք փոխանակել խաղաղապահ զորախմբի կողմից պատասխանատու առաքելության իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ», - գրել է Արայիկ Հարությունյանը։
 


Արայիկ Հարությունյանն ու ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարը մտքեր են փոխանակել խաղաղապահ առաքելության իրականացման մասին