Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. եկեղեցականները կշարունակեն իրականացնել արարողություններ. Վահրամ քահանա Մելիքյան
14/11/2020 21:59

Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. եկեղեցականները կշարունակեն իրականացնել արարողություններ. Վահրամ քահանա Մելիքյան

Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: 
 
«Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում: 
 
Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները», - նշել է Մելիքյանը:
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. եկեղեցականները կշարունակեն իրականացնել արարողություններ. Վահրամ քահանա Մելիքյան