.jpg)
14/11/2020 13:48
Մինչ օրս փորձաքննվել են 2317 զոհված հայ զինծառայողների դիակներ, իսկ հակառակորդի մոտ մնացած դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել. ԱՆ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մինչ օրս դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ:
Նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:
Նոյեմբերի 13-ի տվյալներով Արցախի ՊԲ-ն հաստատել էր 1383 զոհված հայ զինծառայողների անուններ։