.jpg)
14/11/2020 14:24
Ներխուժել են Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան՝ խուզարկություն իրականացնելու նպատակով. Սոս Հակոբյան
Իրավապահ համակարգի ներկայացուցիչները քաղաքական հետապնդումների շրջանակում հենց հիմա ներխուժեցին Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան՝ խուզարկություն իրականացնելու նպատակով, գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Սա «Հայրենիք» կուսակցությունը քաղաքական իմաստով գլխատելու փորձ է, որը դատապարտված է անհաջողության: Մեր պայքարը չի կանգնելու իշխանական որևէ ապօրինության արդյունքում», - գրել է նա։