.jpg)
15/11/2020 21:12
Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց. «Արդարություն դեռևս կա այս երկրում»
Գործող իշխանությունները հերթական անգամ ապօրինի փորձում են լռեցնել իմ քաղաքական գործունեությունը, դատարանից դուրս գալիս հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Բայց, փաստացի, արդարությունը դեռևս այս երկրում կա, արդարությունն այս փուլում հաղթեց», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա հավաստիացրեց, որ որևէ հանցանք չի գործել։