Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր (Hraparak.am)
16/11/2020 16:37

Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր (Hraparak.am)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» ԲԿ-ում է։

Հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին hraparak.am-ի հետ զրույցում Սարգսյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փոխանցել է հետևյալը․
 
«Տիկին Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։
 
Հարցին՝ արդյոք միացվա՞ծ է արհեստական շնչառական ապարատին, պարոն Գնունին պատասխանել է, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել։
Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր (Hraparak.am)