ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
16/11/2020 15:52

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ 

Րոպեներ առաջ ՀՀ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մնացականյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ 

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը: 

Այս հայտարարությանը հաջորդել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել