Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
16/11/2020 09:56

Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր է քննարկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թվիթերի էջից:

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցում:

«Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ», - ասել է ԱՄՆ դեսպանը:

Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան