Արթուր Վանեցյանը չի կալանավորվի, նա ազատության մեջ է
16/11/2020 19:44

Արթուր Վանեցյանը չի կալանավորվի, նա ազատության մեջ է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից կայացված որոշմամբ՝ մերժվեց Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։

«Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին։
 
Հայրենի դատարանները հետևողականորեն ի ցույց են դնում իրենց վճռականությունը ղեկավարվել միայն օրենքով, չկատարել իշխանության պատվերը, մասնակից չլինել քաղաքական հետապնդումներին», - ասված է Վանեցյանի փաստաբանների հայտարարության մեջ։
Արթուր Վանեցյանը չի կալանավորվի, նա ազատության մեջ է