ՊԲ-ն անցել է իր բնականոն գործունեությանը. շփման գծում պահպանվում է հրադադարի ռեժիմը
17/11/2020 12:51

ՊԲ-ն անցել է իր բնականոն գործունեությանը. շփման գծում պահպանվում է հրադադարի ռեժիմը

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը, հաղորդում են ՊԲ-ից։ 
 
ՊԲ-ն անցել է իր բնականոն գործունեությանը՝ առաջադրված խնդիրների կատարման համար ներգրավվելով անհրաժեշտ ուժեր ու միջոցներ:   
 
Մշտական տեղակայման վայրերում իրականացվում են պլանային միջոցառումներ: Մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահաովման գործընթացը մտնում է բնականոն հունի մեջ: