.jpg)
17/11/2020 21:47
Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դեռ հստակեցված չէ. Պուտին
Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ, Մոսկվան պահպանում է ստատուս քվոն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Լրագրողի այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված խնդիր կա՞, Պուտինը դրական է պատասխանել.
«Այո, այդպիսի խնդիր կա: Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակեցված չէ, մենք պայմանավորվեցինք, որ այսօրվա դրությամբ կպահպանենք ստատուս քվոն», - ասել է Պուտինը: