Պուտինի խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները պահպանվում են
17/11/2020 16:51

Պուտինի խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները պահպանվում են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԲՐԻԿՍ գագաթնաժողովում, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են: Նրա խոսքով՝ այնտեղ իրավիճակը կայունանում է:
 
ՌԴ ղեկավարը նշել է, որ ձեռք բերված համաձայնության արդյունքում պայմաններ են ստեղծվել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար՝ արդար հիմքերով՝ Բաքվի և Երևանի շահերից ելնելով:
 
«Կարևոր է, որ պայմանավորվածությունները հարգվեն: Ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարել են, իրավիճակը կայունացել է: Այսպիսով՝ պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար՝ արդար հիմքերի վրա՝ բխելով ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների շահերից», - ասել է ՌԴ նախագահը:
 
Պուտինը հիշել է, որ ռուսական կողմն ամենաակտիվ ջանքերն է գործադրել հակամարտությունը լուծելու համար։
Պուտինի խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները պահպանվում են