Նախատեսվում էր Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների վերադարձը Շուշի՝ հայկական կողմից վերահսկողությունը պահպանելով, բայց Փաշինյանը չհամաձայնեց այդ տարբերակին. Պուտին
17/11/2020 22:43

Նախատեսվում էր Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների վերադարձը Շուշի՝ հայկական կողմից վերահսկողությունը պահպանելով, բայց Փաշինյանը չհամաձայնեց այդ տարբերակին. Պուտին

Ադրբեջանի փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պարտադիր նախապայմանն էր հոկտեմբերին հրադադարի համար, բայց Հայաստանը դա անընդունելի համարեց, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
«Հոկտեմբերի 19-20-ը ես մի շարք հեռախոսազրույցներ ունեցա ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Եվ այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը վերականգնել էին վերահսկողությունը Ղարաբաղի աննշան՝ հարավային հատվածի վրա: Ընդհանուր առմամբ, ես կարողացա համոզել նախագահ Ալիևին, որ հնարավոր է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա պարտադիր պայմանը փախստականների վերադարձն էր, այդ թվում՝ Շուշի քաղաք», - նշել է Պուտինը:
 
«Բայց ինձ համար անսպասելիորեն, մեր հայ գործընկերների համար այս տարբերակն անընդունելի էր, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակիորեն ասաց, որ այդ դեպքում Հայաստանի և Ղարաբաղի շահերի սպառնալիք է տեսնում», - հայտնել է նա:
 
ՌԴ նախագահի խոսքով՝ «այժմ իր համար շատ անհասկանալի է, թե որն էր լինելու այդ սպառնալիքը»:
 
«Նկատի ունենալով, որ քաղաքացիական անձանց վերադարձը ենթադրում էր Ղարաբաղի այդ տարածքի նկատմամբ հայկական կողմի վերահսկողություն, այդ թվում՝ Շուշի քաղաքի նկատմամբ, և հաշվի առնելով՝ մեր խաղաղապահների ներկայությունը, որի մասին մենք արդեն պայմանավորվել էինք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Եվ ապա Հայաստանի վարչապետն ինձ ասաց՝ «ոչ, մենք չենք կարող դրան համաձայնել, մենք կպայքարենք, կպատերազմենք»: Հետևաբար, ինչ-որ դավաճանության վերաբերյալ նրան առաջադրված մեղադրանքները որևէ հիմք չունեն: Այլ հարց է՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ: Բայց այստեղ որևէ դավաճանության մասին խոսք լինել չի կարող», - ասել է Պուտինը:
Նախատեսվում էր Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների վերադարձը Շուշի՝ հայկական կողմից վերահսկողությունը պահպանելով, բայց Փաշինյանը չհամաձայնեց այդ տարբերակին. Պուտին