Առողջապահության նախարարը հայտնել է 2425 զոհված հայ զինծառայողի մասին
18/11/2020 20:11

Առողջապահության նախարարը հայտնել է 2425 զոհված հայ զինծառայողի մասին

Նոյեմբերի 17-ի դրությամբ, դատաբժշկական ծառայությունը քննել է 2425 զոհված զինծառայողի դի, խորհրդարանում լրագրողներին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ նրանցից շուրջ 250-ը չճանաչված է:

Այսօր Պաշտպանության բանակը հրապարակել էր հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 81 զինծառայողի անուն։ Ըստ ՊԲ հրապարակած ցուցակների՝ հայկական կողմի զոհերի հրապարակված թիվը 1586 է։