.jpg)
18/11/2020 13:39
Հրավիրվել էի ՀՔԾ, ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում և հրաժարվել եմ ցուցմունք տալ. Շարմազանով
Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ, տեղեկացնում է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։
Հայտնել եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում եւ հրաժարվել եմ ցուցմունք տալ», - ֆեյսբուքում գրել է Էդուարդ Շարմազանովը։