Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել
18/11/2020 21:12

Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 225.1 հոդվածով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը):

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանին այսօր հրավիրել էին ՀՔԾ:

Լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ այսպիսով նպատակ ունեն կասեցնելու քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը.

«Սա հստակ քաղաքական հետապնդում է»:

Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել