Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՔԾ
19/11/2020 16:20

Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՔԾ

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյուքնում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»:

Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՔԾ