«Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը բերման ենթարկվեց (Տեսանյութ)
20/11/2020 15:29

«Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը բերման ենթարկվեց (Տեսանյութ)

Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Փակելով փողոցների երթևեկելի հատվածը՝ նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ՝ դավաճան»։ Ոստիկանությունը բերման է ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին՝ կիրառելով ուժ: 

Քիչ առաջ բերման ենթարկվեց նաև «Հենակետ» կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ 
 

«Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը բերման ենթարկվեց (Տեսանյութ)