Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար
20/11/2020 14:23

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վաղարշակ Հարությունյանին նշանակել պաշտպանության նախարար», - ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Տոնոյանն ազատվել է աշխատանքից:

Վաղարշակ Հարությունյանը մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար