.jpg)
21/11/2020 10:26
Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է Սերգեյ Շոյգուի հետ
Կառավարությունում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, Aysor.am-ին հայտնեցին կառավարությունից։
Սպասվում է, որ շուտով Հայաստան կայցելի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստան է այցելելու Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը։