Մահացել է Դիեգո Մարադոնան
25/11/2020 21:03

Մահացել է Դիեգո Մարադոնան

Արգենտինայի, Բարսելոնայի, Նապոլիի և այլ ակումբների նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան 60 տարեկանում կյանքից հեռացել է, հայտնում է CNN-ը:

Աղբյուրի համաձայն՝ լեգենդը մահացել է չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, առավոտյան Տիգրե քաղաքում՝ սրտանոթային համակարգի կանգի պատճառով:

Նոյեմբերի 11-ին Մարադոնան հոսպիտալացվել է և ենթարկվել վիրահատության՝ սուբդուրալ հեմատոմայի պատճառով:

Դուրս գրվելուց հետո նա կրկին ուղարկվել է կլինիկա՝ ալկոհոլային կախվածությունից վերականգնվելու համար:
Արգենտինացին վերջին անգամ հասարակության առջև հայտնվել է հոկտեմբերի 30-ին:

Մահացել է Դիեգո Մարադոնան