26/11/2020 13:57
Համբերություն է հարկավոր, որպեսզի պետությունը պատրաստվի ռազմական դրությունից սովորական ռեժիմ անցնցում անցմանը. Մարիա Կարապետյան
Կառավարությունը գնում է փուլային տարբերակի ճանապարհով, և մենք որևէ շահագրգռվածություն չունենք՝ րոպե ավելի պահելու ռազմական դրությունը, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը:
«Կհանենք այդ դրությունը. համբերություն է հարկավոր, որպեսզի պետությունը պատրաստվի ռազմական դրությունից սովորական ռեժիմ անցնցում անցմանը: Կառավարությունն այս պահին աշխատում է երկրից դուրս գալու ռեժիմի հեշտացման, մամուլի և հավաքների ազատությունների սահմանման մասով», - ասաց Մարիա Կարապետյանը: