Պեսկովը պատմել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Պուտինի շփումների մասին
27/11/2020 15:13

Պեսկովը պատմել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Պուտինի շփումների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինտենսիվ երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
Նա նշել է, որ Կրեմլը չի ներկայացնում պաշտոնական զեկույցներ պետության ղեկավարի բոլոր միջազգային հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ:
 
«Նախագահը բազմիցս ասել է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ինքն ինտենսիվ հեռախոսային երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ», - ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը պատմել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Պուտինի շփումների մասին