29/11/2020 22:02
Ղարաբաղ է վերադարձել արդեն 23 514 փախստական
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության անցկացման մասին: Գործողության ողջ ընթացքում ավելի քան 23 հազար փախստական է վերադարձել տուն: Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Օրվա ընթացքում Հայաստանի տարածքից ռուս խաղաղապահների օգնությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2431 մարդ: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից 23 514 փախստական է վերադարձել նախկին բնակության վայր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նաև Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ռուս խաղաղապահներն աշխատում են տարածքի ականազերծման ուղղությամբ. մաքրվել է ավելի քան 24 հա տարածք:
Ընդհանուր առմամբ՝ 766 պայթյունավտանգ առարկա վնասազերծվել է: Նաև գերատեսչությունը նշել է, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն եղել: