Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա. նա խոսել է Միխայիլ Միշուստինի հետ
30/11/2020 17:20

Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա. նա խոսել է Միխայիլ Միշուստինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Միխայիլ Միշուստինը տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից, դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացվի հեռահար եղանակով:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա. նա խոսել է Միխայիլ Միշուստինի հետ