«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում
01/12/2020 15:34

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում:

Ըստ հայտարարության տեքստի՝ քննարկման առարկան է՝

Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:

Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։

«Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ»,- ասված է հայտարարության տեքստում։

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում