Հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև՝ ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները վերացվեցին
02/12/2020 17:44

Հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև՝ ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները վերացվեցին

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ։

Ըստ այդմ, վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը:

Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը:
 
Վերացվում են ՀՀ տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։
 
Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից` Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված:

 

Հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև՝ ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները վերացվեցին