ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին (Արմենպրես)
02/12/2020 15:54

ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին (Արմենպրես)

ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2718 զոհված զինծառայողի մարմին, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մինչ այս պահը հրապարակել է hայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1746 զինծառայողի անուն:

ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին (Արմենպրես)