Պատերազմի 44 օրվա ընթացքում անընդհատ կապի մեջ էի Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
02/12/2020 14:21

Պատերազմի 44 օրվա ընթացքում անընդհատ կապի մեջ էի Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման երաշխավորն է, ՀԱՊԿ  խորհրդի առցանց նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կցանկանայի ընդգծել Ռուսաստանի նախագահի բացառիկ դերը: Ռազմական գործողությունների ողջ 44 օրվա ընթացքում մենք անընդհատ կապի մեջ էինք և քննարկում էինք արյունահեղությունը դադարեցնելու ու մարդկանց պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցառումները», - նշել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ այսօր անհայտ կորածների որոնման, ռազմագերիների և այլ կալանավորների փոխանակման հարցերի լուծման շուրջ  Ռուսաստանի հետ սերտ աշխատանքը շարունակվում է։

Պատերազմի 44 օրվա ընթացքում անընդհատ կապի մեջ էի Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)