Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Հայաստանի ԱԳ նախարարի հետ
03/12/2020 17:57

Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Հայաստանի ԱԳ նախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի բանակցություններ կանցկացնի իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը:
 
«Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում», - հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
Նրա խոսքով՝ «մեր երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև երկկողմ կապերի ամբողջ շրջանակը»:
 
«Հատուկ ուշադրություն է դարձվելու նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության իրագործմանը՝ շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակմանը տարածաշրջանում, այդ թվում՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցից հետո նոյեմբերի 21-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում», - ասել է Զախարովան:
Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Հայաստանի ԱԳ նախարարի հետ