Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց. ցուցարարները կառավարության դիմաց կհավաքվեն վաղը՝ ժամը 11:00-ին
09/12/2020 18:22

Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց. ցուցարարները կառավարության դիմաց կհավաքվեն վաղը՝ ժամը 11:00-ին

Վաղը՝ ժամը 11-ին, մեկ մարդու նման հավաքվում ենք կառավարության դիմաց և կատարում երեք բառանոց այն վանկարկումը, որը պետք է մտնի յուրաքանչյուրի տուն, հանրահավաքի ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

Երեք բառանոց կարգախոսն, ըստ նրա, «Հայաստանն՝ առանց Նիկոլինն» է:

«Նիկոլ, ես քեզ խոստանում եմ, մինչև քեզ չքշեմ, չեմ հանգստանալու: Բոլորովս քշենք Նիկոլին: Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Վաղը կառավարության նիստ է, եկեք դրանց քթից բերենք», - ասաց Թևանյանը:

Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց. ցուցարարները կառավարության դիմաց կհավաքվեն վաղը՝ ժամը 11:00-ին