.jpg)
10/12/2020 13:02
Ռուս բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի (Տեսանյութ)
Օրվա ընթացքում ռուս ռազմական բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի՝ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի կետերում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Նրանք շարունակում են օգնություն տրամադրել Ստեփանակերտ քաղաքի բնակչությանը: Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բուժաշխատողնեն ամբուլատոր օգնություն են ցուցաբերել տեղի 42 բնակչի, այդ թվում՝ յոթ երեխայի», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հիվանդների հետ խորհրդակցություններ են անցկացվել, նրանց հետազոտել են: Թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագետներ որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել շարժական հիվանդանոցում:
«Ընդհանուր առմամբ, ռուսական ռազմական բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 368 բնակչի, այդ թվում՝ 41 երեխայի», - ասվում է հաղորդագրության մեջ: