Մեկ օրում ավելի քան 480 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
12/12/2020 10:46

Մեկ օրում ավելի քան 480 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Նախօրեին 481 փախստական է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 37.5 հազար փախստական:

Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը, Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները:

Մեկ օրում ավելի քան 480 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ